-
19.06.2015|
09:41
Երբ Տերը բացեց մեղավորիս միտքը և ցույց տվեց «Վահագնի ծնունդը» բանաստեղծության իրական խորհուրդը, հաջորդ օրն աշխատանքից անմիջապես հետո բարձրացա վերնատուն՝ մեծագույն նկարիչ Արամայիս (Մայիս) Մխիթարյանի արվեստանոց:
-
19.06.2015|
00:05
Ըստ Հայաստանյայց առաքելական եկեղեցու տոնացույցի, Գրիգոր Լուսավորչին նվիրված մի քանի տոներ կան, որոնցից մեկն էլ պիտի նշվի այս շաբաթ օրը՝ հունիսի 20-ին: Ինչո՞վ է յուրահատուկ այս տոնը. ասենք, թեկուզ նրանով, որ այլևս ուրիշ նման տոն չունենք, որ նշվի որևէ սրբի նշխարների գյուտի մասին։
-
16.06.2015|
12:19
Տրտնջալով մէկը միւսին պիտի նայի, պիտի զայրանան, եւ զայրոյթից պիտի կարմրեն իրենց դէմքերը, քանզի Տիրոջ օրն ահաւասիկ հասել է՝ լի անսահման բարկութեամբ, ոխակալութեամբ ու զայրոյթով, որպէսզի աշխարհն անապատ դարձնի եւ մեղաւորներին վերացնի այնտեղից»:
-
13.06.2015|
17:21
Հռոմի կաթոլիկ եկեղեցին կարող է վերանայել Սուրբ Զատիկը նշելու ամսաթվի հաշվարկի մեթոդը, որ բոլոր քրիստոնյաները Փրկչի Հարության տոնը նշեն միևնույն օրը՝ հայտարարել է Հռոմի Ֆրանցիսկոս պապը:
-
12.06.2015|
14:02
Լուրջ խորհրդածության տեղիք է տալիս Գրիգոր Մովսիսյանի երախայրիքը հանդիսացող «Վահագնի ծնունդը կամ մեր Տեր Հիսուս Քրիստոսի երկրորդ գալուստը» խորագրով աշխատությունը, որը վկայում է հեղինակի ունեցած մեծ հավատի, հոգեկան աշխարհի խորության, բարեպաշտության և աստվածատուր իմաստության մասին։
-
09.06.2015|
11:06
Ավետարանում Հիսուսի ծննդյան իրադարձությունների վերաբերյալ կարդում ենք, երբ Հերովդեսը տեսավ, որ մոգերից խաբվեց, սաստիկ բարկացավ և մարդ ուղարկեց ու կոտորեց այն բոլոր մանուկներին, որ Բեթղեհեմում ու նրա սահմաններում էին գտնվում և երկու տարեկան ու դրանից ցածր էին՝ ըստ ժամանակի, որը ստուգել էր մոգերից (Մատթ. 2.16):
-
05.06.2015|
11:55
Եկեղեցու պատմության հոլովույթում ցանկացած ժամանակահատվածի օբյեկտիվ և հավասարակշռված վերլուծություն արդիական է ինչպես դավանաբանական, հայրաբանական, պատմական, այնպես էլ հոգևոր դասի աստվածաբանական ժառանգության ուսումնասիրության տեսանկյունից:
-
02.06.2015|
11:03
Ի՞նչ է նշանակում Աստծուն փառք տալ, և մենք ինչպե՞ս պիտի գոհանանք Նրանից:
Հետաքրքիր հարց է: Օրինակ, լսում եք, որ ձեր ծանոթներից մեկը հիվանդ է և հիվանդանոցում է: Անմիջապես թողնում եք ամեն ինչ ու գնում նրա մոտ:
-
26.05.2015|
12:41
Մամոնան արամեերեն բառ է, որն անձամբ Տեր Հիսուսն է Իր քարոզության ժամանակ գործածել, ասելով. «Ոչ ոք չի կարող երկու տիրոջ ծառայել. կա՛մ մեկին կատի և մյուսին կսիրի, կա՛մ մեկին կմեծարի և մյուսին կարհամարհի. չեք կարող ծառայել Աստծուն և մամոնային» (Մատթեոս 6,24):
-
22.05.2015|
04:53
Իրականում Աստվածաշնչի կարիք մենք պետք է չունենայինք, այլ առաքյալների նման սուրբ կյանքով պիտի ապրեինք, որ գրերի փոխարեն Հոգու շնորհը մեր մտքին սատարեր: